Լոռի բերդ

X դարում կառուցված Լոռի բերդը Հայաստանի ամենազորեղ քաղաքներից է եղել: Տաշիր-Ձորագետի (ներկայիս Լոռի) մայրաքաղաքը շրջապատված էր հզոր պարսպով, որի ներսում երկու դարից ավելի ծաղկում ու զարգանում էր քաղաքը: Միջնադարի համար սա իսկական մեգապոլիս էր. տարբեր ժամանակներում այստեղ 10 000 մարդ է ապրել:

1238 թվականին բերդը գրավել և ավերել են թաթար-մոնղոլները: Սակայն մարդիկ այստեղ ապրել են դեռ մի քանի դար:

Խորհրդային ժամանակներում ամրոցում լայնածավալ հնագիտական աշխատանքներ սկսեցին: Գտնվեցին բաղնիքներ, դամբարաններ, տներ: Շենքերից մեկում որմնանկարներ էին պահպանվել, որոնք, ի տարբերություն այդ ժամանակվա ուրիշ արվեստի գործերի, աշխարհիկ թեմայով էին: Բացի այդ, հնագետները կարողացան գտնել մեծ քանակությամբ կենցաղային իրեր, զարդեր, գործիքներ և զենք, որոնցից շատերը կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում:

 ՀՈՒԱ համար

Հարթ արահետները բերդի տարածկը մատչելի են դարձնում ինքնուրույն այցելությունների համար: