Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն ավելի քան 400 հազար նմուշ ունի` սկսած բրոնզե դարաշրջանի արձանիկներից մինչև XIX դարի փաստաթղթերը և զենքերը: Թանգարանում կարելի է ծանոթանալ նաև Հայաստանի նորագույն պատմության հետ, օրինակ՝ անկախության հանրաքվեի քվեաթերթիկի: Ամենահետաքրքիր նմուշներից է Արենի գյուղի մոտ 2010 թվականին հայտնաբերված աշխարհի հնագույն կոշիկը: Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին Հայաստանի ազգային պատրասրահի հետ: Թանգարանները գտնվում են նույն շենքում:  

ՀՈՒԱ համար

Թանգարանն ամբողջությամբ հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող, անվասայլակ գործածող այցելուների համար: Վերանորոգումից հետո շենքը համալրվել է հատուկ հարմարեցված վերելակներով և սանհանգույցներով: