Զվարթնոցի տաճարը՝ հայկական ճարտարապետության գոհարներից մեկը, կառուցվել է VII դարում՝ այնտեղ, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել էին Տրդատ III արքան և Գրիգոր Լուսավորիչը: Տաճարն անվանվել է Զվարթնոց, ինչը գրաբարից թարգմանաբար նշանակում է «արթուն հրեշտակների տուն»։: Իր տպավորիչ չափերի և եզակի կառուցվածքի շնորհիվ տաճարը դարձել էր ճարտարապետական հրաշք, որի մասին ստեղծվել էին բազմաթիվ լեգենդներ: Պատմում են, որ 652 թվականին տաճարի օծման արարողությանը ներկա գտնվող բյուզանդական Կոստաս II կայսրը այնքան էր տպավորվել շինությամբ ու նրա ծավալով, որ վերադարձին իր հետ տարել էր տաճարի ճարտարապետին՝ նմանատիպ մի տաճար Կոստանդնուպոլսում կառուցելու մտադրությամբ։ Վերջինս, սակայն, ճանապարհին հիվանդացել էր ու մահացել։ Չնայած այն փաստին, որ Զվարթնոցն ամբողջովին վերականգնված չէ, այն գրավում է բազմաթիվ այցելուների, իսկ 2000 թվականից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
ՀՈՒԱ համար
Տաճար այցելելու համար, անհրաժեշտ է օգտվել տաճարից դեպի աջ գտնվող ճեմուղուց, որի վերջնամասում (Թորոս Թորոմանյանի հուշարձանին կից) առկա է թեքահարթակ, որը հնարավորություն է տալիս շրջել և դիտարկել, և թե տաճարը և շրջակայքը, այլ նաև թանգարանը: