Զորաց քարեր

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հեռավորության վրա է գտնվում Քարահունջ կամ Զորաց քարեր կոչվող նախապատմական մեգալիթյան կառույցը: Համալիրը նաև անվանում են «Հայկական Սթոունհենջ»: Զորաց քարերը տարիներ շարունակ եղել է գիտնականների ուսումնասիրության առարկա: Ենթադրություններ են արվում, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում Քարահունջը եղել է հնագույն աստղադիտարան: Բաղկացած է բազմաթիվ ուղղահայաց քարերից, որոնց մեծամասնությունն ունեն անցքեր: Այս քարերը հին աշխարհի ամենախորհրդավոր հուշարձանների շարքում են: