Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարանում պահպանվում են բազմաթիվ վավերագրական նյութեր քաղաքի կյանքի մասին` հին ժամանակներից մինչև այսօր: Թանգարանի հնագիտական, ազգագրական, դրամագիտական հավաքածուներում ընդգրկված են ավելի քան 90 000 նմուշներ: Այստեղ կարելի է տեսնել նաև նկարներ, փաստաթղթեր, լուսանկարներ: 1931 թվականին հիմնադրված թանգարանը երկար ժամանակ զբաղեցնում էր Կապույտ մզկիթի շենքը, իսկ 2005-ին հավաքածուն տեղափոխվեց Երևանի քաղաքապետարանի շենք:

ՀՈՒԱ համար

Թանգարանի մուտքը վերելակով է, սակայն հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող, անվասայլակ գործածող այցելուները պետք է ևս երկու աստիճան բարձրանան, վերելակ հասնելու համար: Այդ պատճառով ցանկալի է այցելել ուղեկցորդի հետ: Շենքում չկան հատուկ հարմարեցված սանհանգույցներ: