Զորաց եկեղեցի (Եղեգիս)

Զորաց եկեղեցին (Սուրբ Ստեփանոս) գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում: Այն կառուցվել է XIV դարում՝ այն ժամանակ, երբ հայոց իշխանները մարտնչում էին թուրքական ցեղերի դեմ: Եկեղեցու կառուցվածքը եզակի է. Զորացը առանձնանում է նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված՝ մոտավորապես ձիու վրա նստած մարդու բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցուց օրհնություն ստանային։ Եկեղեցին մեծ արժեք է ներկայացնում, քանի որ Հայաստանում նման կառույցներ այլևս չեն պահպանվել։