Վերնիսաժ

Վերնիսաժը յուրահատուկ վայր է, որը ներկայացնում է հայկական կիրառական արվեստի ողջ բազմազանությունը: Վերնիսաժը հայտնվել է 1980-ականների վերջին Մարտիրոս Սարյանի այգում, որտեղ հիմնականում ցուցադրվում ու վաճառվում էին նկարներ: Շուտով, սակայն, ցուցահանդեսն ընդլայնվեց, և արվեստագետների ու արհեստավորների մի մասը տեղափոխվեց Հանրապետության Հրապարակի մոտ գտնվող այգի: Այժմ այստեղ վաճառվում են նկարներ, փայտե իրեր, գորգեր, տուֆից խաչքարեր, տարբեր հուշանվերներ, ոսկերչական իրեր, հին մետաղադրամներ ու գրքեր: Անհնար է լքել Վերնիսաժը առանց ինչ-որ բան գնելու՝ որպես հուշ:

ՀՈՒԱ համար

Առևտրային տաղավարների միջանցքների լայն և հարթ անցումները հասանելի են դարձնում այցելությունները առանց որև է սահմանափակումների: Այստեղ դուք կարող եք գնել ձեր նախընտրած բազմազան ապրանքներ, որոնք այնքան բնորոշ են մեծ շուկաներին: