Tufenkian Avan Dzoraget Hotel

Ավան Ձորագետ Հյուրանոցը տեղեկայված է Դեբեդ գետի ափին`  լեռների անտառաշատ ու ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հինավուրց կոթողներով հիանալուց, ձկնորսությամբ զբաղվելուց կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ, Ավան Ձորագետ Հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն զմայլվելու Դեբեդ գետի վեհաշունչ տեսարաններով ու վայելելու հայկական հյուրասիրությունն ու լեռնաշխարհի անդորրը: Ավան Ձորագետ Հյուրանոցն ունի բար ու հյուրասրահ և հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի Դեբեդը: Ռեստորանի հայկական ու վրացական խոհանոցի խորտիկները լիովին կբավարարեն ամենանուրբ քիմքը:

ՀՈՒԱ համար

Հյուրանոցի մուտքի մոտ առկա է թեքահարթակ, իսկ շենքի ներսում գործում է վերելակ, որը թույլ է տալիս ազատ տեղաշաժվել հյուրանոցի տարածքում, համարները ընարձակ են , բայց չունեն համապատասխան սարքավորումներ: