ՀՈՒԱ տուրեր

Մենք նպատակ ունենք՝ Հայաստան այցը հասանելի դարձնել բոլորի համար, այդ թվում հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր տեղափոխվում են հենասայլակի օգնությամբ: Ըստ այդմ, մեր կազմակերպության կողմից անցկացրեցինք նպատակային ուսումնասիրություն և կազմեցինք, տեսարժան վայրերի, հանգստի գոտիների, հյուրանոցների ցուցակներ, որոնց այցելությունը ձեզ միայն հաճույք կպատճառի: Բացի այդ, մենք ձեզ կտրամադրենք հատուկ տրանսպորտ և պատրաստված ուղեցորդներ: Ձեր տրամադրության տակ են նաև Հայաստանի վերականգնողական կենտրոնները, որտեղ փորձառու բժիշկների հսկողության ներքո կարող եք անցնել վերականգնողական կուրս: Դա կօգնի, որ ձեր արձակուրդը լինի ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար ձեր առողջության համար: Տուրերը մշակվում են անհատապես՝ հաշվի առնելով բոլոր պահանջներն ու առանձնահատկությունները:

Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող, անվասայլակով տեղաշարժվող անձանց համար տարբեր զբոսաշրջային օբյեկտների հասանելիության աստիճանը հստակորեն նշելու համար մենք մշակել ենք գնահատման համակարգ և առանձնացրել 5 կատեգորիաներ.

1 - վայրեր, որոնք կարելի է տեսնել միայն հեռվից

2 - վայրեր, որոնք այցելելու համար անհրաժեշտ կլինեն առնվազն 2 ուղեկցող

3 - վայրեր, որոնք մասամբ են հասանելի

4 - վայրեր, որոնք կարելի է այցելել միայն ուղեկցողի օգնությամբ կամ հատուկ սարքերի օգնությամբ

5 - վայրեր, որոնք կարելի է այցելել ինքնուրույն, առանց որևէ սահմանափակման

Կողմնորոշվելը դյուրին դարձնելու համար մենք կազմել ենք բազմամակարդակ ֆիլտրերի համակարգ, որը կօգնի արագ գտնել ձեզ համար ընդունելի տարբերակները: Կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող մարզը, օբյեկտի տեսակը (թանգարաններ և պատկերասրահներ, տեսարժան վայրեր, հյուրանոցներ) և հասանելիության աստիճանը (ըստ մեր կողմից մշակված վարկանիշային համակարգի ՝ հինգ հասանելիության աստիճաններից) և համակարգը կցուցադրի բոլոր օբյեկտները ՝ ըստ ձեր նշած պարամետրերի:

Իսկ անցնելով նշված հղումներով՝ կարող եք անմիջապես մեր կայքում տեղեկանալ այս կամ այն ​​տեսարժան վայրերի մասին, տեսնել լուսանկարներ:

 

 

 

                                                                                         

 Սույն ծրագիրը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է Արիտես Տուր ՍՊԸ-ն և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները:

 

 

Տուրեր Թանգարաններ և պատկերասրահներ Տեսարժան վայրեր Հյուրանոցներ
Տեսարժան վայրեր
Մարմաշենի վանական համալիր
Շիրակի մարզ, Երևանից 136 կմ դեպի հյուսիս-արևմուտք
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի
Արագածոտնի մարզ, Երևանից 79 կմ դեպի հյուսիս-արևմուտք
Դաշտադեմի ամրոց
Արմավիրի մարզ, 75 կմ Երևանից դեպի հյուսիս-արևմուտք
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Արմավիրի մարզ, 19 կմ Երևանից դեպի արևմուտք
Սևանավանք
Գեղարքունիքի մարզ, Երևանից 68 կմ դեպի արևելք
Արենի-1 քարանձավ
Վայոց Ձորի մարզ, Երևանից 110 կմ դեպի հարավ-արևմուտք
Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ
Արագածոտնի մարզ, Երևանից 23 և 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք
Զվարթնոցի տաճար
Արմավիրի մարզ, 19 կմ Երևանից դեպի արևմուտք
Երևան
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը
Ամբերդ
Արագածոտնի մարզ, Երևանից 53 կմ դեպի հյուսիս-արևմուտք
Լոռի բերդ
Լոռու մարզ, Երևանից 142 կմ դեպի հյուսիս
Գորիս
Սյունիքի մարզ, Երևանից 238 կմ դեպի հարավ-արևելք

Դադիվանք
Երևան-Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք, 320 կմ), Ստեփանակերտից 93 կմ դեպի հյուսիս-արևմուտք
Գանձասար
Երևան-Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք, 320 կմ), Ստեփանակերտից 48 կմ դեպի հյուսիս
Շուշի
Երևան-Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք, 320 կմ), Ստեփանակերտից 14 կմ դեպի հարավ

Ղազանչեցոց
Երևան-Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք, 320 կմ), Ստեփանակերտից 14 կմ դեպի հարավ
Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախի Հանրապետություն), Երևանից 320 կմ դեպի հարավ-արևելք
Դիլիջան
Տավուշի մարզ, Երևանից 100 կմ դեպի հյուսիս-արևելք
1 2 3 4 5