ՀՈՒԱ տուրեր

Մենք նպատակ ունենք՝ Հայաստան այցը հասանելի դարձնել բոլորի համար, այդ թվում հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր տեղափոխվում են հենասայլակի օգնությամբ: Ըստ այդմ, մեր կազմակերպության կողմից անցկացրեցինք նպատակային ուսումնասիրություն և կազմեցինք, տեսարժան վայրերի, հանգստի գոտիների, հյուրանոցների ցուցակներ, որոնց այցելությունը ձեզ միայն հաճույք կպատճառի: Բացի այդ, մենք ձեզ կտրամադրենք հատուկ տրանսպորտ և պատրաստված ուղեցորդներ: Ձեր տրամադրության տակ են նաև Հայաստանի վերականգնողական կենտրոնները, որտեղ փորձառու բժիշկների հսկողության ներքո կարող եք անցնել վերականգնողական կուրս: Դա կօգնի, որ ձեր արձակուրդը լինի ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար ձեր առողջության համար: Տուրերը մշակվում են անհատապես՝ հաշվի առնելով բոլոր պահանջներն ու առանձնահատկությունները:

Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող, անվասայլակով տեղաշարժվող անձանց համար տարբեր զբոսաշրջային օբյեկտների հասանելիության աստիճանը հստակորեն նշելու համար մենք մշակել ենք գնահատման համակարգ և առանձնացրել 5 կատեգորիաներ.

1 - վայրեր, որոնք կարելի է տեսնել միայն հեռվից

2 - վայրեր, որոնք այցելելու համար անհրաժեշտ կլինեն առնվազն 2 ուղեկցող

3 - վայրեր, որոնք մասամբ են հասանելի

4 - վայրեր, որոնք կարելի է այցելել միայն ուղեկցողի օգնությամբ կամ հատուկ սարքերի օգնությամբ

5 - վայրեր, որոնք կարելի է այցելել ինքնուրույն, առանց որևէ սահմանափակման

Կողմնորոշվելը դյուրին դարձնելու համար մենք կազմել ենք բազմամակարդակ ֆիլտրերի համակարգ, որը կօգնի արագ գտնել ձեզ համար ընդունելի տարբերակները: Կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող մարզը, օբյեկտի տեսակը (թանգարաններ և պատկերասրահներ, տեսարժան վայրեր, հյուրանոցներ) և հասանելիության աստիճանը (ըստ մեր կողմից մշակված վարկանիշային համակարգի ՝ հինգ հասանելիության աստիճաններից) և համակարգը կցուցադրի բոլոր օբյեկտները ՝ ըստ ձեր նշած պարամետրերի:

Իսկ անցնելով նշված հղումներով՝ կարող եք անմիջապես մեր կայքում տեղեկանալ այս կամ այն ​​տեսարժան վայրերի մասին, տեսնել լուսանկարներ:

 

 

 

                                                                                         

 Սույն ծրագիրը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է Արիտես Տուր ՍՊԸ-ն և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները:

 

 

Տուրեր Թանգարաններ և պատկերասրահներ Տեսարժան վայրեր Հյուրանոցներ
Տեսարժան վայրեր
Սուրբ Խաչ եկեղեցի
Արագածոտնի մարզ
Թալինի մեծ տաճար
Արագածոտնի մարզ
Արուճի տաճար
Արագածոտնի մարզ
Թայիրովի ամառանոց
ք․ Վանաձոր, Լոռու մարզ
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Արագածոտնի մարզ, գ․ Օշական
Էջմիածնի մայր տաճար
Արմավիրի մարզ, Երևանից 21 կմ դեպի արևմուտք
Հայրավանք
Գեղարքունիքի մարզ, Երևանից 90 կմ դեպի արևելք
ԳՈՒՄ-ի շուկա
Երևանի կենտրոն
Ագարակ պատմամշակութային արգելոց
Արագածոտնի մարզ, Երևանից 30 կմ դեպի հարավ
Ֆիոլետովո
Լոռու մարզ, Երևանից 112 կմ դեպի հյուսիս-արևելք
Զորաց քարեր
Սյունիքի մարզ, Երևանից 204 կմ դեպի հարավ-արևելք
Գյումրի
Շիրակի մարզ, Երևանից 136 կմ դեպի հյուսիս-արևմուտք
Արարատի կոնյակի գործարան
Երևան, Ադմիրալ Իսակովի պողոտա
Ծիծեռնակաբերդ
Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի
Վերնիսաժ
Երևանի փոքր կենտրոն
Օրբելյանների իջևանատուն
Վայոց Ձորի մարզ, Երևանից 150 կմ հարավ-արևելք
Զորաց եկեղեցի (Եղեգիս)
Վայոց Ձորի մարզ, Երևանից 123 կմ դեպի հարավ-արևելք
Օձունի եկեղեցի
Լոռու մարզ, 171 կմ Երևանից դեպի հյուսիս
1 2 3 4 5
Գաստրոնոմիկ տուրեր
Գաստրոնոմիկ տուրեր
ԲՈԼՈՐ ՏՈՒՐԵՐԸ
Կրոնական տուրեր
Կրոնական տուրեր
ԲՈԼՈՐ ՏՈՒՐԵՐԸ
Անհատական տուրեր
Անհատական տուրեր
ԲՈԼՈՐ ՏՈՒՐԵՐԸ
Տուրեր Իմ Հայաստան ծրագրի հետ
Տուրեր Իմ Հայաստան ծրագրի հետ
ԲՈԼՈՐ ՏՈՒՐԵՐԸ
Այլ տուրեր
Այլ տուրեր
ԲՈԼՈՐ ՏՈՒՐԵՐԸ