Մենք նպատակ ունենք՝ Հայաստան այցը հասանելի դարձնել բոլորի համար, այդ թվում հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր տեղափոխվում են հենասայլակի օգնությամբ: Ըստ այդմ, մեր կազմակերպության կողմից անցկացրեցինք նպատակային ուսումնասիրություն և կազմեցինք, տեսարժան վայրերի, հանգստի գոտիների, հյուրանոցների ցուցակներ, որոնց այցելությունը ձեզ միայն հաճույք կպատճառի: Բացի այդ, մենք ձեզ կտրամադրենք հատուկ տրանսպորտ և պատրաստված ուղեցորդներ: Ձեր տրամադրության տակ են նաև Հայաստանի վերականգնողական կենտրոնները, որտեղ փորձառու բժիշկների հսկողության ներքո կարող եք անցնել վերականգնողական կուրս: Դա կօգնի, որ ձեր արձակուրդը լինի ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար ձեր առողջության համար: Տուրերը մշակվում են անհատապես՝ հաշվի առնելով բոլոր պահանջներն ու առանձնահատկությունները:
Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող, անվասայլակով տեղաշարժվող անձանց համար տարբեր զբոսաշրջային օբյեկտների հասանելիության աստիճանը հստակորեն նշելու համար մենք մշակել ենք գնահատման համակարգ և առանձնացրել 5 կատեգորիաներ.
1 - վայրեր, որոնք կարելի է տեսնել միայն հեռվից
2 - վայրեր, որոնք այցելելու համար անհրաժեշտ կլինեն առնվազն 2 ուղեկցող
3 - վայրեր, որոնք մասամբ են հասանելի
4 - վայրեր, որոնք կարելի է այցելել միայն ուղեկցողի օգնությամբ կամ հատուկ սարքերի օգնությամբ
5 - վայրեր, որոնք կարելի է այցելել ինքնուրույն, առանց որևէ սահմանափակման
Կողմնորոշվելը դյուրին դարձնելու համար մենք կազմել ենք բազմամակարդակ ֆիլտրերի համակարգ, որը կօգնի արագ գտնել ձեզ համար ընդունելի տարբերակները: Կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող մարզը, օբյեկտի տեսակը (թանգարաններ և պատկերասրահներ, տեսարժան վայրեր, հյուրանոցներ) և հասանելիության աստիճանը (ըստ մեր կողմից մշակված վարկանիշային համակարգի ՝ հինգ հասանելիության աստիճաններից) և համակարգը կցուցադրի բոլոր օբյեկտները ՝ ըստ ձեր նշած պարամետրերի:
Իսկ անցնելով նշված հղումներով՝ կարող եք անմիջապես մեր կայքում տեղեկանալ այս կամ այն տեսարժան վայրերի մասին, տեսնել լուսանկարներ:
Սույն ծրագիրը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է Արիտես Տուր ՍՊԸ-ն և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները: