Խորեն Տեր-Հարությանի պատկերասրահ

Էջմիածնի կինոթատրոնի նախկին շենքում այժմ մի պատկերասրահ է գտնվում, որտեղ ներկայացված են հայկական ծագում ունեցող ամերիկացի քանդակագործ ու նկարիչ  Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները:
Արևմուտքում արդեն հայտնի նկարիչը 1970 թվականին առաջին անգամ եկավ Հայաստան։ Այդ ժամանակ արդեն նա բազմաթիվ անձնական ցուցադրություններ էր ունեցել ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Յամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա: Նա նաև մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների ու նկարիչների, ինչպես օրինակ՝ Մայոլի, Դեսպիոյի, Պիկասոյի, Գաբոյի, Լիպշիցի հետ համատեղ ցուցադրություններին։
1971 թվականին Երևանի նկարիչների տանը բացվեց նկարչի աշխատանքների մոնո-ցուցադրությունը, ինչի շնորհիվ նա հայտնի դարձավ Հայաստանում: Ավելի ուշ՝ 1983 թվականին, Տեր-Հարությանն իր երկրին նվիրաբերեց ավելի քան 200 աշխատանք` Յամայկայում ապրած տարիներին արված քանդակներ ու գեղանկարներ: Դրանք գտնվում են նկարչի անունը կրող պատկերասրահում։

ՀՈՒԱ համար

Գլխավոր դահլիճը, որտեղ ներկայացված են թանգարանի հիմնական ցուցանմուշները, կարելի է այցելել ազատորեն: Այնուամենայնիվ, երկրորդ դահլիճը, որը փոքր սենյակ է, հնարավոր չէ ինքնուրույն այցելել՝ 3 աստիճանի առկայության պատճառով: