Տաթևի վանք

Տաթևի առաջին կառույցը թվագրվում է IV դարով, իսկ գլխավոր եկեղեցին հիմնադրվել է X դարում: Այդ ժամանակվանից վանքը բազմիցս ավերվել է և վերականգնվել: Վերջին վերանորոգումը ԽՍՀՄ փլուզումից մի քանի տարի առաջ էր: Իսկ դրանից հետո այն նորից գործող եկեղեցի դարձավ: Միջնադարում Տաթևը Սյունիքի եպիսկոպոսների նստավայրն էր: Այստեղ էր գտնվում հայտնի Տաթևի համալսարանը, որտեղ աշխատում էր փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Տաթևացին: Նա պատկերված է հայկական մանրանկարչության պատմության լավագույն օրինակներից մեկի վրա՝ 1449 թվականի մատյանում, որը կարելի է տեսնել Մատենադարանում: Վանքի բակում գտնվող «Գավազանը» հատուկ նշանակություն ուներ. այն ճոճվում էր՝ զգուշացնելով թշնամու զորքի և երկրաշարժի մասին: XX դարում գիտնականները քանդեցին «Գավազանը», որպեսզի տեսնեն, թե ինչես է այն աշխատում: Ցավոք սրտի, չհաջողվեց ոչ պարզել դրա գաղտնիքը, ոչ էլ հավաքել սյունը առաջվա պես. «Գավազանը» այլևս չի ճոճվում:

Դեպի վանք է տանում  Գինեսի ռեկորդների գրքում ներառված ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղին՝ «Տաթևերը»: Ի դեպ, հենց վանքի անունը նշանակում է «տուր թևեր». ըստ լեգենդի՝ Տաթևը կառուցող վարպետը, ավարտելով վանքը, Աստծուց թևեր խնդրեց և թռավ: