Երևան ՏԱՐԱԶֆեստ

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից կազմակերպվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական տարազը՝ որպես հայկական մշակույթի անքակտելի մաս: Փառատոնը բաղկացած է երկու մասից՝ հայ վարպետների ցուցահանդես-տոնավաճառից և հայ դիզայներների արդի հավաքածուների ցուցադրումից: «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին մասնակցում են թանգարաններ, ժողվարպետներ, ժամանակակից դիզայներներ և հայկական արտադրանքը ներկայացնող ընկերություններ: