Թայիրովի ամառանոց

Թաիրովի ամառանոցը կառուցվել է 1895 թվականին և եղել է հայազգի մեծահարուստ գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցը։ Խորհրդային տարիներին եղել է Կիրովական քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշենք: 1999 թվականին, Գուգարաց թեմի  առաջնորդ Սեպուհ Չուլջյանի ջանքերով, Թաիրովի ամառանոցը հիմնանորոգվել, վերակառուցվել է որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։ Եռահարկ շինության բարեկարգված շրջակայքում պահպանվել են տարբեր տեղերից բերված, առաջնորդարանի ցանկապատի շարվածքում ագուցված՝ 7 - 8-րդ դդ. խաչքարեր և 4-5-րդ դդ. քառակող մի կոթող։

ՀՈՒԱ համար

Փողոցից դեպի տուն տանող ճանապարհը, ունի կտրուկ թեքություն՝ այդ պատճառով , այցելությունը հնարավոր է միայն ուղեկցորդի օգնությամբ: