Սուրբ Սարգիս

 Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիսը երիտասարդների բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Տոնի նախորդ օրը երիտասարդներն ուտում են աղի բլիթ՝ հույսով, որ երազում իրենց կյանքի ուղեկիցը ջուր կտա: