Ստեփանակերտ

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) մայրաքաղաքն է: Այստեղ մեղմ կլիմա է և հիասքանչ բնություն: Քաղաքի կեսը պատերազմից հետո հայտնված եվրոպական ոճի նորակառույցներ են, իսկ մյուս կեսը՝ հետաքրքիր ու յուրահատուկ հին թաղամասեր:   

Ստեփանակերտը նախագծել է Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանը: Զբոսանքը կենտրոնում ժամեր չի տևի, իսկ ճարտարապետությունը կհետաքրքրի նորի ու հնի համադրությամբ: Ստեփանակերտի շուկայում պետք է գնել ոչ միայն թարմ մրգեր, այլև Արցախի խոհանոցի այցեքարտը՝ ժենգյալով հացը, հացի բլիթ՝ լցոնված տարբեր տեսակի կանաչեղենով: Քաղաք չհասած՝ կարելի է տեսնել «Մե՛նք ենք, մեր սարերը»՝ արցախցի տարեցներին նվիրված հուշարձանը, որը կառուցվել է կարմիր տուֆից 1967 թվականին: Ժողովուրդը տարեց ամուսինների արձանները կոչել է ուղղակի «Պապիկ-Տատիկ»: Ի դեպ, հուշարձանն Արցախում պատահական չի հայտնվել. շրջանը ԽՍՀՄ չեմպիոնն էր 100 տարեկանից մեծ բնակիչների թվով: