Շենգավիթ հնավայր

Այս ինքնատիպ հնավայրը թվագրվում է մ.թ.ա. 2900-2700 թվականներին: Բնակավայրի տարածքը զբաղեցնում է 3.5 հա, որտեղ տեղակայված են քառանկյուն բնակատեղիները՝ միացված ոլորուն արահետներով: Համալիրի ողջ տարածքը շրջապատված է կիկլոպյան պատով, որն ունի նաև ստորգետնյա գաղտնուղի: Հայտնի է դարձել, որ շենգավիթյան մշակույթը պատկանում է վաղ բրոնզեդարին և ներառում է հսկայական տարածք՝ տարածվելով նույնիսկ Հայկական բարձրավանդակից սահմաններից դուրս: 2000 թվականից մեկնարկեց հետազոտությունների նոր փուլը, որոնք ցույց տվեցին, որ շենգավիթյան մշակույթը սկիզբ է առնում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից (գուցե և ավելի շուտ) և շարունակվում մինչև մ.թ.ա. 3-րդ հազարամյակ: