Սևանի վանական համալիրը Սևանի թերակղզու վրա է, որը ժամանակին կղզի է եղել: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճն ու հարակից լեռները: Առաջին երկու եկեղեցիները հիմնադրվել են IV դարում Գրիգոր Լուսավորչի կողմից: Սևանի վանական համալիրի ընդլայնումը կապված է Մարիամ իշխանուհու և Մաշտոց վարդապետի հետ: Վերջինս երազում տասներկու առաքյալներից հրաման է ստանում եկեղեցի կառուցել իրենց անունով։ Երազի մեջ լճի վրայով նրա մոտ են գալիս տասներկու առաքյալները ու նշանակում եկեղեցու կառուցման վայրը։ Վարդապետի տեսիլքից ոգեշնչվելով` Մարիամ իշխանուհին կառուցում է երկու եկեղեցի` Առաքելոց և Սուրբ Աստվածածին:
Վանքին կից առ այսօր էլ ճեմարան է գործում: