Միջնադարյան Հայաստանում քարավանային առևտրի զարգացմանը զուգահեռ կառուցվում էին իջևանատներ և քարավանատներ: Նմանատիպ կառույցների լավագույն օրինակներից է Օրբելյանների իջևանատունը, որը կառուցվել է XIV դարում Չեսար Օրբելյանի պատվերով: Այն գտնվում է Վայոց Ձորի մարզը Գեղարքունիքի մարզին կապող Վարդենյաց լեռնանցքում: ՍՕրբելյանների իջևանատունը գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա, որը Արևելյան Ասիան կապել է Միջերկրածովյան շրջանի հետ: Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել, թե ինչպես էին հայերն ապրում դժվարանցանելի լեռներում: