Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

Երբ Մարտին Սկորսեզեն ներկայացնում էր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնին, նա զգուշացրեց հանդիսատեսին, որ հիմա կտեսնեն մի բան, որը կինոյի պատմության մեջ նմանը չունի: Բայց հանրահայտ կինոռեժիսորը ոչ միայն հանճարեղ կինո էր նկարում, այլև արվեստի էր վերածում ամենասովորական առօրյա առարկաները: Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում կարելի է տեսնել նրա հանրաճանաչ կոլաժները և նկարները, ինչպես նաև յուրահատուկ տիկնիկները, գլխարկները, անձրևանոցները: