Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գտնվում է Օշական գյուղում: Այն կոչվում է հայոց  այբուբենը ստեղծողի՝ Մեսրոպ Մաշտոցի անունով, ում Հայ առաքելական եկեղեցին դասում է սրբերի շարքին: 443 թվականին նրա գերեզմանի վրա մատուռ է կառուցվել, իսկ XIX դարում այն փոխարինվել է ներկայիս եկեղեցով: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մասունքները հանգչում են խորանից աջ գտնվող դամբարանում:
Եկեղեցին ամենահայտնի ուխտատեղիներից մեկն է:

ՀՈՒԱ համար

Եկեղեցու գլխավոր մուտքի մոտ առկա է՝ 5 աստիճան, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս, օգտվել եկեղեցու հարավային մուտքից, որտեղ առկա է, ընդհմենը մեկ աստիճան 20սմ բարձրությամբ, որը հնարավոր է հաղթահարել շարժական թեքահարթակի կամ ուղեկցորդի օգնությամբ: