Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 1859-1864 թվականներին: Եկեղեցին անվանվել է՝ Սուրբ Նշան 1870 թվականին: Այս մասին են վկայում հյուսիսային և հարավային մուտքերի վերին մասում փորագրված գրությունները: Այն հայկական ավանդական եկեղեցի է ՝ կենտրոնական գմբեթով և զանգակատնով: Խորհրդային տարիներին՝ եկեղեցին չի գործել և ծառայել է, որպես պահեստ, ապա որպես թատրոն: Անգամ փորձ է եղել եկեղեցին աստղադիտարանի վերածել, սակայն կայծակը զգալի վնաս է հասցրել աստղադիտարանի սարքավորումներին , այդ իսկ պատճառով որոշվել է փակել այն: Եկեղեցու շենքը մեծապես վնասվել է՝ 1988-ի ավերիչ երկրաշարժից, հատկապես գմբեթը և զանգակատունը: Հետագա տարիներին եկեղեցին վերանորոգվել է:
ՀՈՒԱ համար
Հարմար թեքահարթակների առկայությունը և աստիճանների բացակայությունը՝ մուտքի մոտ հնարավորություն են տալիս ինքնուրույն այցելել եկեղեցի: