Ազգային պատկերասրահում, որը գտնվում է Պատմության թանգարանի հետ նույն շենքում, պահվում են տասնյակ հազարավոր եվրոպական, ռուսական և հայկական կերպարվեստի գործեր: Թանգարանի հավաքածուն ձևավորվել է Մոսկվայի հայտնի Լազարյան ճեմարանի հավաքածուի հիման վրա, որը Հայաստան է տեղափոխվել 1921 թվականին: Պատկերասրահում կարելի է տեսնել Դոնատելլոյի, Լևիտանի, Այվազովսկու, Սուրենյանցի, Բակստի և շատ այլոց ստեղծագործությունները:
ՀՈՒԱ համար
Պատկերասրահն ամբողջությամբ հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող, անվասայլակ գործածող այցելուների համար: Վերանորոգումից հետո շենքը համալրվել է հատուկ հարմարեցված վերելակներով և սանհանգույցներով: