Մհեր Աբեղյանի թանգարան

Մհեր Աբեղյանի թանգարանը բացվել է 1990 թվականին Վաղարշապատում: Հավաքածուն հիմնված է նկարչի կտավների և գծանկարներ վրա, որոնք նկարիչը կտակել է՝ հայրենի քաղաքին: Երկար տարիներ Մհեր Աբեղյանը զբաղվում էր դասավանդմամբ,  Փ. Թերլեմեզյանի  անվան արվեստի ուսումնանանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Մհեր Աբեգյանը հայտնի է որպես կերպարվեստի տարբեր ժանրերի վարպետ `բնապատկեր, դիմանկար, նատյուրմորտ: Նշակալի է նաև նկարչի ներդրումը գրաֆիկայի արվեստում. Նա շատ է աշխատել ածուխով, գրիչով, սանգինայով, զբաղվել է օֆորտով, սակայն նրա նախընտրած գրաֆիկական տեխնիկան՝ լինոփորագրությունն էր: Աբեղյանի աշխատանքները ներկայացված են նաև Տրետյակովյան պատկերասրահում և Հայաստանի ազգային պատկերասրահում: Մհեր Աբեղյանը եղել է   Հայաստանի նկարիչների միության խորհրդի նախագահ:

 

ՀՈՒԱ համար

Թանգարանի շենքի մուտքի մոտ առկա է երկու փոքր աստիճան: Ուստի խորհուրդ ենք տալիս պլանավորել ձեր այցը թանգարան ուղեկցող անձի հետ միասին: