Պատմահնագիտական թանգարան-արգելոց «Մեծամոր»

Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամոր բերդաքաղաքի պեղումները սկսվել են 1965 թվականից և շարունակվում են մինչ այսօր։ Հայտնաբերված թանկարժեք գտածոներից կարելի է եզրակացնել, որ տեղի առաջին բնակավայրերը կառուցվել են դեռևս Էնեոլիթի ժամանակաշրջանում։  Մ.թ.ա. 8-րդ դարում Մեծամորը գտնվում էր  Վանի (Ուրարտու) թագավորության կազմում։ Մարդիկ այստեղ ապրել են մինչև 17-րդ դարը: Մեծամորում հայտնաբերվել են կերամիկական, ոսկերչական և այլ թանկարժեք իրերի գտածոներ: Ամենահետաքրքիր գտածոներից են բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիշին (մ.թ.ա. 16-րդ դար) պատկանող ագաթե գորտ-կշռաքարը, ինչպես նաև բաբելոնյան այլ տիրակալի՝ Կուրիգալզուի (մ.թ.ա. 15-րդ դար) հիերոգլիֆներից կազմված եգիպտական կնիքը՝ պատրաստված սարդիոնե քարից։

Ավելի քան 27 000 արժեքավոր հնածոներից բաղկացած Մեծամորի թանգարան-արգելոցը բացվել է 1968 թվականին։