«Megerian Carpet» թանգարան

«Megerian Carpet» գորգեր արտադրող ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում: Ժամանակի ընթացքում ընկերությունը հաջողությամբ սկսեց աշխատել Եգիպտոսում, Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում: Հայաստանում «Megerian Carpet»-ը բացվեց անկախության հռչակումից անմիջապես հետո` 1991 թվականին:

Megerian Carpet-ում գորգերը արտադրում են հին նմուշների օրինակով` վերածնելով և տարածելով Հայաստանի այս ավանդական արհեստը: Ընկերությունում գործում են նաև ժամանակակից դիզայնով մոդելներ: «Megerian» թանգարանում կարելի է տեսնել Արցախի, Վասպուրականի և բազմաթիվ այլ ոճերի գորգերի հարուստ հավաքածուն:

ՀՈՒԱ համար

Շենքի մուտքի մոտ և ներսում աստիճանների բացակայությունը հնարավորություն է տալիս ինքնուրույն այցելել և ծանոթանալ ինչպես թանգարանի ցուցանմուշներին այնպես էլ անմիջապես գորգի արտադրության գործընթացին։