Մատենադարան

Երևանում է գտնվում հին ձեռագրերի՝ տարածաշրջանի ամենամեծ պահպանման կենտրոնը` Մեսրոպ Մաշտոցի անվան գիտահետազոտական ինստիտուտը կամ Մատենադարանը: Այն հիմնադրվել է 1920-ական թվականներին Էջմիածնի տաճարի հավաքածուի հիման վրա, իսկ 1959-ին Երևանում կառուցվել է Մատենադարանի շենքը:  

Ինստիտուտում թանգարան է գործում, որտեղ կարելի է տեսնել հայերեն, վրացերեն, լատիներեն, ռուսերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր: Դրանց թվում` հայերեն ամենամեծ գիրքը՝ XIII դարի «Մշո ճառընտիրը», որը 28 կգ քաշ ունի, և ամենափոքր գիրքը՝ 1434 թվականի օրացույցը, ընդամենը 19 գրամ քաշով:

ՀՈՒԱ  համար

Մատենադարանի այցելությունը ցանկալի է  իրականացնել ուղեկցորդի հետ և նախապես համաձայնեցնելով այցը: Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող, անվասայլակ գործածող այցելուների համար առկա է առանձին մուտքը, այդ պատճառով ցանկալի է կանխավ համաձայնեցնել այցի ժամն ու օրը: Հատուկ հարմարեցված սանհանգույցները գտնվում են այլ մասնաշենքում, ինչը դժվարեցնում է նրանց մուտքը առանց ուղեկցորդի: