Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Ըստ ավանդության՝ այստեղ են թաղված Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները, որոնք Կեսարիայից Մաստարա է բերել Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից էլ գալիս է գյուղի և եկեղեցու անվանումը՝ «մաս» (մասունք բառից) և «տարա»: Համաձայն արձանագրության՝ այն կառուցել է Գրիգոր վանականը VII դարում: Սակայն եկեղեցու ճարտարապետական որոշ հատկանիշներ վկայում են, որ այն կառուցվել է ավելի վաղ՝ V դարում, իսկ VII դարում վերակառուցվել է:

ՀՈՒԱ համար

Եկեղեցու մուտքի մոտ առկ է երկու աստիճան, որը հնարավոր է հաղթահարել շարժական թեքահարթակի կամ ուղեկցորդի օգնությամբ: