Մարմաշենի վանական համալիր

Մարմաշենի վանական համալիրը (X-XI դարեր) եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն: Մեծ եկեղեցին կրում է Աստվածամոր անունը։ Հավանաբար այստեղից էլ առաջացել է ընդհանուր համալիրի անվանումը. ըստ որոշ կարծիքների՝ «Մարմաշեն» անվանումը «Մարիամաշեն» բառի ձևափոխումն է։