Հայաստանում՝ շատ հայտնի և գովազդվող պատմական հուշարձաններին զուգահեռ, կան տուրիստական հանրության ուշադրությունից զրկված վայրեր: Այդ հուշարձաններից մեկը՝ , Մակարավանք վանական համալիրն է (X-XIII դդ.), որը գտնվում է Տավուշի մարզի, Աչաջուր գյուղի մոտակայքում, բարձր լեռներում :Մակարավանքնի համալիրում՝ առկա է 3 եկեղեցի, գավիթ, մատուռ և այլ շինություններ, որոնք քիչ թե շատ բավարար վիճակում են: Եկեղեցիները կառուցված են մուգ վարդագույն անդեզիտից և կարմիր տուֆից, հավելված ՝ կանաչավուն քարերով: Դեկորների հարուստ փորագրությունները, շինություններին հաղորդում են շքեղություն, դարձնելով հատուկ ուշադրության արժանի: Վանքի դարպասների մոտ, գնվող աղբյուրից կարող եք վայելել քաղցրահամ սառը ջուր, որը դարեր շարունակ հոսել է հին կավե խողովակներով: Վերջին անգամ վանական համալիրը մասնակիորեն վերանորոգվել է անցյալ դարի 80-ականներին:
ՀՈՒԱ համար
Վանական համալիր կարելի է այցելել մասամբ և նախընտրելի է ուղեկցող անձի հետ միասին: Միևնույն ժամանակ, վանքի որոշ կառույցներ կարելի է այցելել ինքնուրույն: