Երվանդ Քոչարի տուն-թանգարանը գտնվում է Կասկադի արձանների պուրակի հարևանությամբ: Ժամանակին եղել է Քոչարի արվեստանոցը, որտեղ նա ստեղծել է ուշ ժամանակաշրջանի իր բազմաթիվ գլուխգործոցներ, այդ թվում` Երևանի խորհրդանիշներից մեկը, Սասունցի Դավթի արձանը: Թանգարանում ցուցադրված են ոչ միայն երևանյան, այլև Թբիլիսիում և Փարիզում կատարված աշխատանքները: Ի դեպ, Ֆրանսիայում Քոչարը ցուցադրվում էր Պաբլո Պիկասոյի հետ: Տուն-թանգարանում կարելի է տեսնել նաև Քոչարի հորինած ոճն ու մեթոդը` տարածական նկարչությունը:
ՀՈՒԱ համար
Թանգարան այցելելու համար անհրաժեշտ են երկու փոքր թեքահարթակ՝ մուտքի մռտ և ներսում, որոնք սիրով տրամադրում են թանգարանի աշխատակիցները: Հետեւաբար, էքսկուրսիայից առաջ անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել այցելությունը: