Խորովածի փառատոն

Ամեն տարի Ախթալայում տեղի ունեցող խորովածի փառատոնն ավելի ու ավելի շատ այցելուներ է ներգրավում, որոնք այստեղ են գալիս հայկական ամենասիրված ուտեստը փորձելու համար: Փառատոնի նպատակ է ճանաչելի դարձնել ավանդական հայկական խոհանոցը և զարգացնել տարածաշրջանային զբոսաշրջությունը: Հյուրերը կարող են համտեսել խոզի, հորթի, գառան, ձկան և  բանջարեղենային խորաված, իսկ փառատոնի վերջում պրոֆեսիոնալ ժյուրին ընտրում է լավագույն շեֆ-խոհարարին: Փառատոնը ուղեկցվում է ավանդական երաժշտությամբ և պարերով: