Հին Խնձորեսկ

Հին Խնձորեսկը Հայաստանի ապշեցնող տեսարժան վայրերից մեկն է: Լքված քարանձավային բնակավայրը գտնվում է խոր կիրճի լանջերին՝ Գորիսից ոչ հեռու: Այս տների մեծ մասը 20-30 մ բարձրության վրա տեղակայված քարանձավներ են, ուր բնակիչները բարձրանում էին հատուկ պարանների օգնությամբ: Թեև բնակավայրի մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է XIII դարով, մարդիկ այստեղ ապրել են հնագույն ժամանակներից մինչև XX դարի սկիզբը: Իսկ գյուղի վերջին բնակիչները սիրահար զույգ էր, որոնց ծնողները ամուսնությանը համաձայնություն չէին տալիս: Սիրահարները փախել և գաղտնի ապրում էին Խնձորեսկի քարանձավներից մեկում մինչև որ ծնվեց նրանց երեխան, որը հաշտեցրեց Մոնտեկկիներին և Կապուլետիներին: Հին Խնձորեսկը ժամանակակից նույնանուն գյուղի հետ կապված է ճոճվող երկաթե կամրջով, որը իսկական գտածո է սուր զգացողությունների սիրահարների համար: