Ջերմուկ

Բոլոր նորեկներին «Ջերմուկ» անվանումը Հայաստանում հանդիպում է ամեն քայլափոխի. նույնանուն հանքային ջուրը շուկայի առաջատարն է: Անունն առաջացել է արտադրման վայրից՝ Ջերմուկ քաղաքից, որը հայտնի է իր բուժիչ աղբյուրներով: Հենց քաղաքում հանքային ջուրը կարելի է փորձել գեղեցիկ ըմպելասրահում, որտեղ ամեն ծորակի վերևում նշված է ջերմաստիճանը՝ 20°-65°: Ի դեպ, քաղաքի անվանումը ծագել է հենց «ջերմ» բառից: Ե´վ հանքային ջրերի շշերի, և´ քաղաքի զինանշանի վրա պատկերված է եղնիկ: Ըստ լեգենդի՝ մի անգամ որսորդը վիրավորել էր եղնիկի: Փախչելով կենդանին ընկել էր ջուրը և այնտեղից դուրս եկել միանգամայն առողջ: Այսպես էլ հայտնաբերվել են աղբյուրի բուժիչ հատկությունները:  
Ջերմուկում կարելի է տեսնել մի հետաքրքիր հուշարձան՝ կլոր քարե սկավառակ AREV գրվածքով: 1970-ականների վերջին ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը հանգստանում էր Ջերմուկում: Մի օր նա անցնում էր այստեղով, երբ բանվորները ներկում էին ցանկապատը:Ներկողներից մեկը վրձինը տվեց Սարոյանին և խնդրեց գրել իր համար ամենակարևոր բառը: Սարոյանը գրեց AREV: Հանգստավայրը տեղակայված է 2100 մ բարձրության վրա: Հայտնի Ջերմուկի ջրվեժը բարձրությամբ Հայաստանում երկրորդն է: