Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում: Այն կառուցվել է VII դարի սկզբին այն նույն վայրում, որտեղ նահատակվել է կույս Հռիփսիմեն: Ըստ ավանդության՝ Հռիփսիմեն, ով հայտնի էր իր գեղեցկությամբ, մերժում է Դիոկղետիանոս կայսեր առաջարկությունը և Գայանե կույսի առաջնորդությամբ 37 կույսերի հետ փախչում է Հռոմից: Ի վերջո, նրանք հանգրվանում են Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում: Բայց հայոց արքա Տրդատ III-ը Դիոկղետիանոսի պահանջով գտնում է Հռիփսիմեին: Հմայված Հռիփսիմեի գեղեցկությամբ՝ նա նույնպես համակվում է նրա հանդեպ սիրով: Սակայն Հռիփսիմեն մերժում է հայոց արքային: Զայրույթից գլուխը կորցրած՝ արքան հրամայում է սպանել նրան և մյուս 37 կույսերին: Վերջում սպանում են Գայանեին: Քրիստոնեությունն ընդունելուց հետո Տրդատ III-ը ապաշխարում է և հրամայում եկեղեցի կառուցել սուրբ կույսի գերեզմանի վրա: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին համարվում է հայկական միջնադարյան խաչաձև-գմբեթավոր եկեղեցիների լավագույն նմուշներից մեկը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
ՀՈՒԱ համար
Տաճար այցելելուց առաջ, անհրաժեշտե է նախապես տեղեկացնել պահակակետին, որպիսի մեքենան մոտենա անմիջապես տաճարին կից կայանատեղին: Տաճաիի մուտքին առկա է մեկ աստիճան թէ դրսից, թէ ներսից՝ 10 սմ բարձրությամբ, այդ իսկ պատճառով ուղեկցորդի առկայությունը անհրաժեշտ է: