Art Hotel Berlin

Հյուրանոցը գտնվում է Գյումրու կենտրոնում, Հաղթանակի զբոսայգուց 1 րոպե քայլելու հեռավորության վրա: Հյուրանոցում առկա է հայկական ռեստորան, որն առաջարկում է նաև բուսական ուտեստներ,  հանդիպումների սրահ, անվճար Wi-Fi ամբողջ տարածքում և անվճար կայանատեղի: Հյուրանոցի սրահներում, միջանցքներում և բոլոր սենյակներում ցուցադրված են տեղացի և օտարազգի նկարիչների աշխատանքներ: Ժամանակակից սենյակներն ունեն հարթ էկրանով արբանյակային հեռուստացույց, գրասեղան, նստատեղ և լոգարան:

ՀՈՒԱ համար

Հյուրանոցի մուտքի մոտ առկա է հարմարավետ թեքահարթակ։ Հյուրանոցում առկա է մեկ Standard կատեգորիայի սենյակ։ Սանհանգույցը բավական ընդարձակ է։ Սակայն սենյակը չունի համապատասխան սարքավորումներ։ Ռեստորանի և կոնֆերանս դահլիճի մուտքերը ևս հասանելի են։ Ունեն անվասայլակ գործածող հյուրերի ընդունման փորձ։