Hotel Double Tree by Hilton

4-աստղանի Double Tree by Hilton հյուրանոցը գտնվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանից և Հանրապետության հրապարակից շատ մոտ: Հյուրանոցն ունի ֆիթնես կենտրոն և սպա, որտեղ առկա են բազմատեսակ բուժական պրոցեդուրաներ, ինչպես նաև հռոմեական շոգեբաղնիք: Հյուրանոցի հարմարությունները ներառում են՝ անվճար Wi-Fi, ռեստորան, ֆիթնես կենտրոն, բիզնես կենտրոն և կոնֆերանս դահլիճներ:

ՀՈՒԱ համար

Հյուրանոցի մուտքը հասանելի է։ Առկա են երեք ամբողջապես կահավորված հարմարեցված Standard սենյակ, որոնք ունեն համակցման հնարավորություն՝ ուղեկցորդի համար։ Ռեստորանի, բարի և կոնֆերանս դահլիճների մուտքերը ևս հասանելի են։ Ռեստորանի, կոնֆերանս դահլիճների մոտ, ինչպես նաև առաջին հարկում առկա են հարմարեցված սանհանգույցներ։