Մարիամ Աստվածածին եկեղեցին - կառուցվել է 1767 թվականին, Երևանի կաթողիկոս Սիմեոն Ա-ի օրոք, XVI դարի փայտե եկեղեցու փոխարեն: Եկեղեցին գտնվում է ժամանակակից Վաղարշապատ քաղաքի կենտրոնում ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, պատերից մոտ 200 մետր հյուսիս: Եկեղեցիբ պատկանում է՝ առանց գմբեթի միանավ բազիլիկների տեսակին: 18-րդ դարում եկեղեցու շինարարության ընթացքում նրա արտաքին պատերի մեջ խաչքարեր են տեղադրվել: Խորհրդային տարիներին եկեղեցին ակտիվ գործել է, և 1986 թ.-ին Վազգեն Ա կաթողիկոսի ջանքերով եկեղեցին վերակառուցվել է, և մուտքի մոտ կառուցվել զանգակատուն , քանի որ մինչ այդ երբեք զանգակատուն չի ունեցել: 1996-ին Արմավիրի թեմի հիմնադրմամբ, եկեղեցին ծառայել է որպես թեմի նստավայր մինչ 2014 թվականը, որից հետո այն տեղափոխվել է Արմավիր քաղաքի՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց եկեղեցի:
ՀՈՒԱ համար
Եկեղեցու մուտքի մոտ կա մեկ բավականին կտրուկ աստիճան: Ուստի խորհուրդ ենք տալիս պլանավորել ձեր այցը ուղեկցող անձի հետ: