Սուրբ Խաչ եկեղեցի

Վաղ քրիստոնեական հայկական ճարտարապետության այս նշանավոր հուշարձանը գտնվում է Ապարան քաղաքի կենտրոնում: Ենթադրվում է, որ IV-V դդ. եղել է Արշակունիների ապարանքի արքունի աղոթատեղին: Համալիրի մեջ մտել են հնագույն Ս. Խաչ եկեղեցին, հետագայում կառուցված սյունասրահը և միանավ բազիլիկ եկեղեցին:
Հուշարձանը կառուցված է սև, մոխրագույն խոշոր չափերի տուֆ քարով: Եկեղեցու արևմտյան և հարավային ճակատների շքամուտքերի բարավորների զարդաքանդակային հորինվածքները վաղ միջնադարյան հայկական քանդակագործական արվեստի լավագույն նմուշներից են:
Պեղումների ժամանակ գտնված բազմաթիվ մանրամասերի ու բեկորների միջոցով հնարավոր է դարձել վերականգնել հուշարձանի ճարտարապետական ընդհանուր պատկերը և կազմել վերակազմության նախագիծը: Քասաղի բազիլիկ եկեղեցու արժեքավոր քանդակազարդ հնավանդ խոյակներից մեկը այժմ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
1980-1990 թթ. համալիրի Ս. Խաչ եկեղեցին՝ կից ավանդատնով, ամբողջովին նորոգվել է և 1996 թ-ից դարձել գործող եկեղեցի:

ՀՈՒԱ համար

Եկեղեցու մուտքի մոտ առկ է երկու աստիճան, որը հնարավոր է հաղթահարել շարժական թեքահարթակի կամ ուղեկցորդի օգնությամբ: