Հայրավանք
Հայրավանք վանական համալիրը, որը հայտնի է նաև Մարդաղավնյաց վանք անունով, հիմնադրվել է  IX-XIII դարերում: Եկեղեցին գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտ` Սևանա լճի ափին: Ըստ ավանդության` 1381 թվականին Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, վանահայր Հովհանը բռնակալի կողմից գերեվարված հազարավոր հայերի փոխակերպել է աղավնիների և ազատ արձակել։ Այստեղից էլ վանքը կոչել են Մարդաղավնյաց: Վանքի տարածքը բնակատեղի է եղել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Տարածքի պեղումների արդյունքում հայտնաբերվել են միջին բրոնզի և երկաթի դարերի զարդեր, զենքեր, գործիքներ, անոթներ, կրակարաններ և այլ իրեր: Այժմ վանքն ամբողջովին վերականգնված է: