Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան

20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գործունեության զգալի մասը կապված է Բյուրականի աստղադիտարանի հետ: Աստղադիտարանը, որտեղ անցկացվել են աշխատանքները, և որն արմատապես փոխեց տիեզերքի մասին  պատկերացումները, բացվել է 1946 թվականին: Այն գտնվում է 1405 մ բարձրության վրա, Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տարածքում գտնվում են 10 աստղադիտակներ, բուսաբանական այգի, ինչպես նաև աստղադիտարանի հիմնադրի՝ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը: Տան իրերի դասավորությունը դեռևս մեծ գիտնականի ապրած և աշխատած տարիներից մնացել է անփոփոխ: Այստեղ զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռվում ոչ միայն  մոտիկից ուսումնասիրել տիեզերքի գաղտնիքները, այլև զմայլվել գեղեցիկ այգով, մաքուր օդով ու դեպի բիբլիական Արարատ լեռը նայող սքանչելի տեսարանով։