Հաղարծին

Դիլիջան քաղաքից ոչ հեռու գտնվող Հաղարծինի վանքը կառուցվել է X-XIII դարերում: Ծաղկման շրջանը կապված է վանահայր Խաչատուր Տարոնացու անվան հետ: Տարոնացին աստվածաբան և երաժիշտ էր, նա բարեփոխել էր հին հայկական երաժշտագրությունը՝ խազերը, և գրել հայտնի «Խորհուրդ խորին» շարականը, որը հետագայում դարձավ հայկական պատարագի նախաբանը:

Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, երկու գավթից, մատուռից և սեղանատնից: Հաղարծինում է գտնվել 350 կգ կշռող 1272 թվականի բրոնզե կաթսան՝ փորագրված և զարդարված արձանիկներով: Կաթսան կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում:

2013 թվականին Հաղարծինն ամբողջությամբ վերանորոգվել է:

ՀՈՒԱ համար

Վերականգնումից հետո վանքի որոշ կառույցներ մատչելի են այցելելության համար, նույնիսկ ինքնուրույն: Օրինակ ՝ գլխավոր տաճարը, սեղանատունը և արքայական դամբարանը։