ԳՈՒՄ-ի շուկա

Հայ ժողովուրդը դարեր ի վեր հայտնի է իր հյուրընկալության ավանդույթներով, որի մեջ  կարևոր դերակատարություն ունի հարուստ ու բազմազան  խոհանոցը, համեղ միրգն ու բանջարեղենը, յուրահատուկ համեմունքներն ու քաղցրավենիքը: Այժմ էլ հայերը դեռ պահպանում են օրգանական սննդամթերք ստանալու տեխնոլոգիան և կերակրատեսակների ավանդական բաղադրատոմսերը: Հայկական խոհանոցում օգտագործվող սննդամթերքը կարելի է գտնել երևանյան շուկաներում: Ամենաայցելվողներից է ԳՈՒՄ-ի շուկան, որն իր անունը ստացել է մոտակա  հանրախանութից:  Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, քաղցրավենիք և այլն: ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին: