Armenia հյուրատունը տեղակայված է Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում` Դիլիջանում: Հյուրերը կարող են վայելել հեքիաթային անդորրը` մոռանալով քաղաքի աղմուկը: Հյուրատունը առաջարկում է հարմարավետ սենյակներ, սառնարանով, հեռուստացույցով արբանյակային հեռարձակմամբ, WiFi անլար ինտերնետային ցանցով: Բոլոր սենյակները ունեն առանձին լոգասենյակ՝ լողախցիկով և սանիտարահիգենին պարագաներով համալրված:
ՀՈՒԱ համար
Առաջին հարկում գտնվող բոլոր ինը սենյակներն ունեն առանձին հասանելի մուտք։ Առկա է երեք ընդարձակ սենյակ՝ ընդարձակ սանհանգույցներով։ Սենյակները չունեն հատուկ կահավորում։ Հենաշարժողական համակարգի խնդիրներով, անվասայլակ գործածող հյուրերի համար մատչելի չէ ռեստորանի մուտքը, սակայն հնարավոր է պատվերը մատուցել սենյակներում կամ ամառային բակում