Ոսկե Ծիրան Կինոփառատոն

Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»   կարգախոսը:  Այս բնորոշումը մշակութային կամուրջներ կառուցելու և երկխոսությունը խթանելու խորհրդանիշն է: «Ոսկե Ծիրան» փառատոնը նմանատիպ այլ իրադարձություններից տարբերվում է այն բանով, որ  փոքրամասշտաբ է և առավել մտերմիկ, սակայն փառատոնը շարունակաբար արժանանում  է միջազգային  ուշադրության ու հարգանքի:  Փառատոնն ունի հատուկ համահայկական մրցութային բաժին՝ Հայկական համայնապատկերը, հայկական ծագում ունեցող կինոգործիչների  ֆիլմերի համար:  Փառատոնի բացումը մշտապես նշանավորվում է ավանդական ծիրանօրհնեքով՝ այն մրգի օրհնությամբ, որով հայտնի է Հայաստանը: