Ղազանչեցոց

Սա կարևորությամբ Արցախի երկրորդ եկեղեցին է Գանձասարից հետո: Տաճարում է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը: Ճարտարապետական համալիրը կառուցվել է XIX դարում և կազմված է եկեղեցուց ու առանձին կանգնած զանգակատնից: Շենքը սպիտակ և բաց մոխրագույն կրաքարից է, որը հայկական եկեղեցիների համար անսովոր շինանյութ է: Սովետական տարիներին եկեղեցու շենքը օգտագործվել է որպես ամբար, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ այստեղ գտնվում էր զինամթերքի ադրբեջանական պահեստը: Զինադադարից հետո եկեղեցին վերանորոգեցին, և այստեղ նորից սկսեցին անցկացնել պատարագներ, հարսանիքներ և մկրտություններ: Ի դեպ, 2008 թվականին Արցախում անցավ «մեծ հարսանիքը». 687 զույգ նույն օրը պսակադրվեցին, նրանցից 550-ը՝ Ղազանչեցոցում: