Գեղարդ

Ըստ ավանդության՝ վիմափոր Գեղարդի վանքը հիմնադրել է հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը IV դարում: Վանքի ճարտարապետությունը բացառիկ է. համալիրի որոշ եկեղեցիներ ամբողջովին կառուցված են քարանձավի մեջ: Լեգենդ կա, որ դրանք վերևից էին կառուցում: Ընդ որում՝ շինարարը փորված փոսն էր իջնում իր քրոջ երկար հյուսերից բռնվելով: Ինչքան երկարում էին աղջկա մազերը, այնքան խորանում էր ժայռի միջի հորը: Մեկ ուրիշ լեգենդի համաձայն վիմափոր եկեղեցիներից մեկում հոսող աղբյուրի ջուրը բուժիչ հատկություններ ունի, մասնավորապես օգնում է անպտղության ժամանակ:     

Գեղարդավանք անվանումը հիշեցնում է Քրիստոսի կողը ծակած հռոմեացի զինվորի գեղարդի մասին, որն ավելի ուշ Թադեոս առաքյալը բերել էր Հայաստան: Երկար ժամանակ զենքը պահվում էր Գեղարդում, իսկ հիմա այն ցուցադրված է Էջմիածնի մայր տաճարի գանձարանում:

2000 թվականին Գեղարդի վանքը շրջապատող Ազատի կիրճի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

ՀՈՒԱ համար

Վանքի որոշ շինություններ մատչելի են այցելության համար, սակայն եկեղեցու մուտքի մոտ աստիճանների առկայությունը և վանքի քարանձավային մասում գտնվող անտաշ հատակը այցն անհնար է դարձնում առանց ուղեկցողի կամ հատուկ սարքավորումների: