Գանձասար

Վանական համալիրը կանգնած է բարձր բլրի վրա՝ Վանք գյուղից ոչ հեռու: Ըստ լեգենդի՝ այս լեռան մեջ բազմաթիվ արծաթի հանքեր են գտել, դրա համար էլ դրանց վրայի եկեղեցին սկսեցին անվանել «Գանձերի սար»:

XIII դարում կառուցված վանքը հիմա էլ է գործում: Ընդ որում՝ Արցախի կարևորագույն եկեղեցի է եղել հիմնադրումից ի վեր: Միջնադարյան պատմաբան Մովսես Կաղանկատվացու վարկածով՝ հենց այստեղ է պահվում ամենաարժեքավոր սուրբ մասունքներից մեկը՝ Հովհաննես Մկրտչի գլուխը: Կաղանկատվացու աշխատության որոշ խմբագրություններում մի ամբողջ գլուխ նվիրված է Մկրտչի գլխին եկած բոլոր դժվարություններին:
Գլխավոր՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիշեցնում է հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիի ճարտարապետական գլուխգործոցները: Շենքը զարդարված է բազմաթիվ խորաքանդակներով, որոնց թվում է Գանձասարի հիմնադիր իշխան Հասան-Ջալալ Դոլայի պատկերը՝ ձեռքին եկեղեցու մանրաքանդակը:
Խորաքանդակների հետ մեկտեղ եկեղեցու պատերին կարելի է տեսնել մի ժամանակակից մասնիկ՝ Ղարաբաղյան պատերազմից մնացած արկ, որ խրվել էր պատի մեջ, բայց չէր պայթել: