Ֆիոլետովո

Ֆիոլետովո գյուղը գտնվում է Լոռու մարզում՝` Աղստև գետի ափին: Այս գյուղը բնակեցված է բացառապես ռուս մոլոկաններով: Մոլոկանները ազգությամբ ռուս քրիստոնյաներ են, ովքեր, չընդունելով ուղղափառ եկեղեցին, XIX դարում արտաքսվել են Ռուսական կայսրությունից դեպի Կովկաս: Այժմ նրանք Հայաստանում ազգային փոքրամասնություն են կազմում (15.000 մարդ): Պարզ ու համեստ կենցաղ, ավանդական ու խիստ բարոյական նորմեր, աշխատասիրություն ու համեղ ուտեստներ. այսպես կարելի է բնորոշել մոլոկաններին, ովքեր արդեն մի քանի դար է՝ խաղաղ ապրում են հայոց հողում և վայելում հայ ժողովրդի հարգանքն ու բարեկամությունը: